Երևանում կայացել է կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին հանրապետության տարբեր մարզադպրոցներից մեծ թվով մարզիկներ են մասնակցել։
ԵՕՀՊՄ քոլեջի սաները հանդես են եկել վստահ ելույթներով և նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Մեսրոպ Բադալյանն ու Կարեն Ավետիսյանը դարձան ՀՀ առաջնության չեմպիոններ։
Ժան Մխեյանն ու Գագիկ Սարգսյանը զբաղեցրել են 2-րդ, իսկ Էրիկ Եսայանը՝ 3-րդ հորիզոնականը։