«Բարսելոնան» հաստատել է, որ Ֆրենկի դե Յոնգը և Մեմֆիս Դեպայը վնասվածք են ստացել։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքները ստացել են Նիդերլանդների հավաքականում նախորդ շաբաթ։
Նշվում է, որ դե Յոնգի մոտ բուժզննման արդյունքում ձախ ազդրի մկանի վնասվածք է ախտորոշվել։ Դեպայի մոտ վնասվածքը ևս մկանային է․ նա վնասել է ձախ ազդրի երկգլուխ մկանը։
Երկու ֆուտբոլիստներն էլ շարքից դուրս են եկել, իսկ վերականգնման ժամկետները դեռ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր նաև Ռոնալդ Արաուխոյի վնասվածքի մասին, որը վիրահատության կենթարկվի։