Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը 12:0 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին:
Վազգեն Թևանյանը պարտություն կրեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում ու զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից: