«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական Մարկո Լանդուչին մեկնաբանել է «Մոնցայից» կրած պարտությունը (0:1)։
«Գուցե «Բենֆիկայից» կրած պարտությունը (Չեմպիոնների լիգայում) ավելի մեծ հարված էր մեր հոգեբանությանը, քան մենք կարծում էինք, բայց դրանք բոլորն արդարացումներ են, և դրանք ոչ մի օգուտ չեն տալիս: Պետք է փակենք մեր բերաններն ու աշխատենք։
Իհարկե, այս իրավիճակում ոչ ոք երջանիկ չէ, բայց ամեն ինչ փոխելու համար մենք կարող ենք միայն ավելի շատ աշխատել։ Մենք լավ ենք սկսում հանդիպումները, բայց հետո դադարում ենք խաղալ: Սա շտկելու միակ ճանապարհը միասնական ձևով աշխատելն է:
Հասկանալի է, որ զգացվում է չորս-հինգ խաղացողի բացակայությունը, բայց դա չպետք է արդարացում լինի։ Պարզապես պետք է ավելի լավ խաղանք, գլուխներս բարձրացնենք ու պատասխանը տանք խաղադաշտում, ոչ թե բառերով։
Մեր խնդիրները կարող են լուծվել, և ես վստահ եմ, որ մենք կարող ենք բարելավել իրավիճակը: Այժմ ամեն ինչ ներկայացված է մռայլ գույներով, բայց մենք պետք է լույս տեսնենք թունելի վերջում»,- DAZN-ի հետ զրույցում ասել է Մասիմիլիանո Ալեգրիի բացակայության պայմաններում թիմը գլխավորած մասնագետը։