Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։ Մեր մարզիկը վստահ մեկնարկ է գրանցել՝ 12։2 հաղթելով Ուզբեկստանը ներկայացնող մրցակցին։