Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/16 եզրափակչում մրցել է ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել, իսկ 1/8 եզրափակչում, սակայն, տուշեով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, Սերբիան ներկայացնող Հետիկ Ցաբոլովին:
Եթե սերբ ըմբիշը հասնի եզրափակիչ, Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի վրացի աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբի Յակոբիշվիլիի հետ:
Այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն էլ որակավորման փուլում 5-7 հաշվով զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Վլադիմիր Եգորովին: Վերջինս 1/8 եզրափակչում դուրս է մնացել, հետևաբար Խնձրցյանը ևս չի շարունակի պայքարը: