ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում մրցում է Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։
Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում է 2-0 հաշվով։
Խաղակեսի ընթացքում, դրվագներից մեկում ընդհարվեցին երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու Հայաստանի հավաքականի ու «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Երկուսն էլ զգուշացում ստացան հանդիպման գլխավոր մրցավարից։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Փյունիկի» մարզչական շտաբը փորձում էր հանգստացնել գլխավեր մարզչին․ ամենայն հավանականությամբ, դա կապված էր վերը նշված դրվագի հետ։