Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած մարզիկը դուրս է եկել եզրափակիչ։
Անդրեասյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում:
Այդ փուլում նա գոտեմարտել էր ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ռետերֆորդի հետ և 0-5 հաշվով պարտություն է կրել: