Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը ցավալի պարտություն է կրել 1/8 եզրափակչում: Ավագյանը 6-7 հաշվով զիջել է Ճապոնիայի ներկայացուցիչ Յուդայ Տակահաշիին:
Հայ ըմբիշը 0:5 հաշվով պարտվում էր, այնուհետև 6:6 հաշվով հաղթում էր (մեր մարզիչները չելենջ սեղմեցին և հաղթեցին` հաշիվը դարձավ 6:6), սակայն ճապոնացի մարզիկը կարողացել է գորգից հրել Ավագյանին:
Արման Ավագյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Կանադայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք՝ այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում 6-2 հաշվով հաղթանակ տանելով Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուկա Տալամոյի նկատմամբ:
Անդրեասյանը քառորդ եզրափակչում կմրցի ամերիկացի Զայն Ռետերֆորդի հետ: