Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուկա Տալամոյի հետ և 6-2 հաշվով հաղթանակ է տարել:
Անդրեասյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Զայն Ռետերֆորդի հետ:
Ավելի վաղ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը 1/16 եզրափակչում գոտեմարտել էր Կանադայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք՝ ազատ ոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):