Սեպտեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։
Երևանյան թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Երկար ժամանակ չեմ խաղացել, բայց շատ եմ աշխատում, ամեն ինչ անում ենք, որ շուտ մարզավիճակ ձեռք բերեմ։ Պատրաստ եմ այս խաղին։
Տիգրան Բարսեղյանը («Սլովան») լավ մարզավիճակում է։ Դեռ չեմ խոսել իր հետ։ Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը»,- ասել է «Փյունիկի» ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։