Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի ԱԱ-ն։ Այսօր Հրաչյա Պողոսյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Օվասապյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում: Ավելի վաղ 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում՝ հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեին։
Նշենք, որ Բելգրադում ընթացող ԱԱ-ում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Նրա մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովն է։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան։
Հիշեցնենք, որ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։