Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 67 կգ քաշային Սլավիկ Գալստյան
Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել:
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:
Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով: