Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Նիցցա» — «Քյլոն» խաղի մեկնարկը հետաձգվել է։ Հանդիպման մեկնարկը նախատեսված էր 20։45-ին, սակայն խաղը չի մեկնարկել տրիբունայում երկրպագուների անկարգությունների պատճառով։
Հաղորդվում է, որ խաղը կարող է չկայանալ։
Նշվում է, որ գերմանական թիմի երկրպագուները փորձել են ներխուժել տանտերեի երկրպագուների սեկցիա։ Գերմանացի երկրպագուներից մեկն ընկել է 5 մետր բարձրությունից։
Ոստիկանությունը փորձում է կարգավորել իրավիճակը և նույնիսկ կիրառել է արցունքաբեր գազ։