Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության 261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 16 ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լավ արդյունքներով աչքի են ընկել և մրցանակակիրներ դարձել Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը: Եռացատկորդների պայքարում կապանցի Լ.Աղասյանը ցույց է տվել 16 մ. 44 սմ. արդյունք և գրավել երկրորդ տեղը:
Նույն մրցաձևի կանանց մրցումներում դժգոհելու տեղիք չի տվել երևանցի Յանա Աբրահամյանը: Նրա ցույց տված չորրորդ արդյունքը / 13մ. 06 սմ . / մարզասրահների հանրապետական նոր ռեկորդ է:
60մ. արագավազքում / 8,15վրկ / լավագույն եռյակը եզրափակել է և պատվո պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:
Իր հաշվին անձնական նոր ռեկորդ է գրանցել / 7. 47 մ. / երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը զբաղեցրել է հինգերորդ պատվավոր տեղը: