«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարող է կարիերան շարունակել «Մոնցայում», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները բանակցություններ են սկսել Ուզբեկստանի հավաքականի 27-ամյա հարձակվողի վարձավճարով ձեռք բերելու շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Շոմուրոդովը հռոմեացիների կազմում մասնակցել է 40 խաղի բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա թիմի հետ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
«Մոնցան» այս մրցաշրջանում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։