«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը մոտ է ֆուտբոլիստին վարձակալելուն։ Կողմերը գրեթե համաձայնության են հասել։
Նշվում է, որ միլանյան ակումբը որոշում է կայացրել ձեռք բերել Դեստին, երբ վնասվածք է ստացել Ալեսանդրո Ֆլորենցին։
Նախորդ մրցաշրջանում Դեստը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































