«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում», խնդրել է ակումբի ղեկավարությանը որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը։
31-ամյա ֆրանսիացին ակնկալում է, որ «Ատլետիկոն» կկարողանա «Բարսելոնայի» հետ ավելի ցածր գնի շուրջ բանակցել իր տրանսֆերի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանը նույնպես կարող է կարիերան շարունակել «Ռեալ Սոսյեդադ» ակումբում, որի կազմում նա արդեն խաղացել է 2009-ից 2014 թվականներին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում մադրիդյան ակումբը պետք է խաղացողին գնի 40 միլիոն եվրոյով, ինչը «ներքնակագործները» չեն ցանկանում անել և տարբեր միջոցներ են փնտրում դրանից խուսափելու համար։
Այս մրցաշրջանում հարձակվողը երեք հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Portal Transfermarkt-ը Ֆրանսիայի հավաքականի խաղացողին գնահատում է 35 միլիոն եվրո։