Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է՝ իրեն զարմացել է արդեն նախկին թիմակից Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումը.
«Ինձ զարմացրեց նման որոշումը: Կազեմիրոն ցանկացավ ինչ-որ նոր բան փորձել, նա արդեն 30 տարեկան է, և գիտի, որ 2-3 տարուց այդպիսի հնարավորություն այլևս չի ունենա: Հիմա նա շատ լավ տարիքում է՝ նոր քայլ կատարելու համար: Հնարավոր է՝ սա իր վերջին շանսն է համարել ու որոշել փորձել:
Սկզբում ես առհասարակ դրան չէի հավատում, մտածում էի՝ պարզապես շշուկներ են, բայց հետո այնպիսի աղբյուրներում հանդիպեցի այդ նորությանը, որ քիչ թե շատ վստահելի են: Շարունակում էին քննարկել ու քննարկել:
Կազեմիրոյի հեռանալն ինձ համար անակնկալ էր: Եվրոպա լիգան Չեմպիոնների լիգայի փոխարեն. տարբերությունը մեծ է»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Real Total-ը: