Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը։ Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ն։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, Գերմանիայի չեմպիոնն ակնկալում է վարձակալել հոլանդացի կիսապաշտպանին՝ ավելի ուշ ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով։ Եթե տեղափոխությունն իրականացվի, «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիից» պորտուգալացի Բերնարդու Սիլվային:
Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում գոլեր չի խփել։
























































