«Այաքսը» բանակցություններ է սկսել «Սևիլիայի» հետ կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ամստերդամյան ակումբը նրան դիտարկում է որպես Անտոնիին փոխարինող, ով մոտ է 100 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Օկամպոսի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Միաժամանակ «Այաքսը» շարունակում է աշխատել նաև «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի տրանսֆերի վրա։
























































