Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է 2021/22 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակը» ստանակո իր հնարավորությունների մասին։
«Տեսնենք, թե ինչ կլինի։ Սպասենք քվեարկությանը։
Ես մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, և այժմ այնքան էլ հեռու չեմ այս երազանքի իրականացումից։ Կտեսնենք»,- ասել է Բենզեման L’equipe-ին:
Օրերս Բենզեման ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։