«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել իր կիսապաշտպանության գիծը՝ նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Fichajes-ի տեղեկություններով, մերսիսայդցիների գլխավոր թեկնածուն «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն է, որի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Նշվում է, որ 32-ամյա գերմանացու թեկնածությանը կողմ է հենց մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլը» դիտարկում է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի թեկնածությունները: