Կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում», կմնա Մադրիդի «Ատլետիկոյում»:
Todofichajes-ը հայտնում է, որ Դիեգո Սիմեոնեն այս մրցաշրջանում հույսը դնում է խաղացողի վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր Սաուլի նկատմամբ «Ռոմայի» հետաքրքրության մասին։
Սպասվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում կլինի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության այսօրվա խաղում։
Սաուլը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դեռ 4 տարվա պայմանագիր ունի: Նա ակումբի գույները պաշտպանում է 2013 թվականից։
























































