«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա Լիգայի 3-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1.
«Ռեալը» շատ լավ կազմ ունի, 5 փոխարինումները ևս շատ են օգնում: Երբ խաղը բացվում է, մենք առավելություն ենք ստանում, քանի որ հզոր և արագ ֆուտբոլիստներ ունենք: Այս առումով մենք ավելի ուժեղ ենք: Մենք հաղթեցինք, քանի որ ավելի մեծ էներգիայով էինք գործում, քան՝ մրցակիցը:
Մենք խաղը լավ սկսեցինք, արագ գոլ խփեցինք: Երկրորդ կեսը, սակայն, հեշտ չստացվեց, բայց ուրախ եմ, որ կարողացանք ավելացնել տեմպն, ինչն էլ իր արդյունքը տվեց:
Երեք արտագնա հանդիպում ենք անցկացրել և տարել 3 հաղթանակ: Ես շատ գոհ եմ: Մենք լավ դինամիկա ունենք, պետք է շարունակենք նույն ոգով»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
























































