Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Վալյադոլիդին» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց տանտերերի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Պեդրին կրկնապատկեց այն։
65-րդ րոպեին Լևանդովսկին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Կատալոնացիները, սակայն սրանով չսահմանափակվեցին․ խաղի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին Սերժի Ռոբերտոն խփեց թիմի 4-րդ գոլը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Վալյադոլիդը» 1 միավորով՝ 19-րդը։
























































