«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը չի տեղափոխվի ՄՅՈՒ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տվյալներով՝ անգլիական ակումբը բանակցություններ չի վարում ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայն ուզում է հեռանալ «Բարսելոնայից»։ Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հասկացրել էր, որ պատրաստ է բաց թողնել խաղացողին, եթե «Բարսան» համապատասխան առաջարկ ստանա։
Ինչպես երևում է՝ ՄՅՈՒ-ի համար առաջնային են այլ նպատակներ։ Մասնավորապես, այսօր՝ օգոստոսի 28-ին, հաղորդվեց, որ անգլիական ակումբը համաձայնության է հասել «Այաքսի» հետ՝ վինգեր Անտոնիի տեղափոխության հետ կապված։