«Բարսելոնան» դեռևս չի գրանցել Ժյուել Կունդեին։
Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կատալոնական ակումբը պաշտպանին արդեն ներառել էլ Լա Լիգայի նոր մրցաշրջանի հայտացուցակում, բայց այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Այդուհանդերձ, «Բարսելոնան» մոտ է ֆուտբոլիստին գրանցեոլուն։ Ակումբն անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկի լիգայի ներկայացուցիչներին, որոնք դրանք կհաստատեն։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մտադիր է Կունդեին ընդգրկել «Վալյադոլիդի» դեմ վաղը կայանալիք խաղի հայտացուցակում։
























































