Մադրիդի «Ռեալում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն արձագանքել է ՈւԵՖԱ-ի կողմից իր թիմակից Կարիմ Բենզեմային մրցանակ հանձնելուն։ Ֆրանսիացին ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող։
«Լավագույնը»,- գրել է Վինիսիուսը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Բենզեման առաջ է անցել երկու բելգիացիներից՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեից և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայից։
Նախորդ մրցաշրջանում Կարիմը 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ «Սերուցքայինների» հետ միասին նա դարձել է Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի հաղթողը։
























































