Մադրիդի «Ատլետիկոն» իր հայացքն ուղղել է դեպի «Տոտենհեմի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնը։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իսպանացուն չի տեսնում իր թիմի կազմում, ինչի կապակցությամբ ակումբը դեմ չէ նրանից բաժանվելուն։
Ըստ լրագրող Ռայմոնդո դե Մագիստրիսի՝ «Ատլետիկոն» դիմել է լոնդոնյան ակումբին ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Ինքը՝ 25-ամյա ֆուտբոլիստը, շատ է հետաքրքրված կարիերան շարունակելու այս տարբերակով։
Սերխիո Ռեգիլոնը «Ռեալի» սան է։ 2020 թվականին «Տոտենհեմը» ֆուտբոլիստի համար վճարել է 30 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, իսպանացին լոնդոնցիների կազմում անցկացրած 67 խաղում դարձել է երկու գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































