«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությւան մասին, որի արդյունքներով մադրիդյան թիմի մրցակիցներն են «ՌԲ Լայպցիգը», Դոնեցկի «Շախտյորը» և «Սելտիկը».
«Առանձնահատուկ Չեմպիոնների լիգա կլինի, քանի որ երկու ամսվա ընթացքում մենք պետք է անցկացնենք խմբային փուլի բոլոր հանդիպումները: Նախորդ տարի «Շերիֆի» հետ տնային խաղը շատ հեշտ էր թվում, և մենք պարտվեցինք, այնպես որ պետք է հարգանք ցուցաբերենք: Գլազգոյում և Լայպցիգում խաղալը բարդ կլինի:
Մենք պետք է հարգենք մրցակիցներին այնպես, ինչպես՝ մյուս թիմերն են հարգում «Ռեալին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ Անչելոտին երեկ ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ:
























































