Ֆրանսիացի կիսապաշտպան Ջոնաթան Վարանը կարիերան կշարունակի Իսպանիայում։
20-ամյա ֆուտբոլիստը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի եղբայրն է, կարիերան կշարւնակի Խիխոնի «Սպորտինգում»։
Կողմերը կնքել են աշխատանքային պայմանագիր մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ջոնաթանը իսպանական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա նախորդ ակումբը «Լանսն »էր։
Հավելենք, որ «Սպորտինգը» այս մրցաշրջանում հանդես է գալիս Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում՝ Սեգունդայում։
























































