«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տեղափոխության հնարավորությունը։
«Կա՞ն մարդիկ, ովքեր չեն սիրում Բերնարդո Սիլվային, Դե Բրույնեին կամ Հոլանդին… Սիլվան «Սիթիի» առանցքային խաղացողն է, ով շատ կարևոր է նրանց համար:
Ինձ դուր է գալիս նա, քանի որ նրա նմանները շատ քիչ են… Բայց ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիից», — Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերնարդո Սիլվան իբր արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Նախորդ մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































