Կատալոնական «Բարսելոնան» ընկերական խաղ էր անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Անգլիական թիմի կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ալլվարեսը, իսկ 8 րոպե անց Օբամեյանգը հավասարեցրեց այն։ 67-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը առաջ մղեց «Բարսային», իսկ 3 րոպե անց Պալմերը կրկին հավասարեցրեց այն։
79-րդ րոպեին Դեպայը կրկին առաջ մղեց կատալոնացիներին, սակայն ավելացված ժամանակի 9-րդ րոպեին՝ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Մահրեզը՝ հաշիվը դարձնելով 3-3:
























































