Նախկին հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է «Բարսելոնայի» հեռանկարների մասին։
«Որպես «Բարսելոնայի» երկրպագու, ես նորից հավատում եմ մեծ հաջողություններին։ Ես արդեն որոշ հույսեր ունեցել եմ նախորդ մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր Չավին։
Իհարկե, նոր մարզչի գլխավորությամբ դաշտում վարպետությունը պիտի նկատելի լինի։ Նախորդ մրցաշրջանում մենք դա որոշակիորեն տեսանք։ Հիմա էլ ակումբը ֆանտաստիկ ձեռքբերումներ է արել։
Եկեք հուսանք, որ այս մրցաշրջանը լավ կդասավորվի»,- ասել է Վիլյան, որը հիմա մեկնաբան է աշխատում DAZN-ում։
























































