«Ատլետիկոն» ցանկանում է կրճատել աշխատավարձեր վճարման ֆոնդը: Այս առումով մադրիդյան ակումբը ցանկանում է Անտուան Գրիզմանին, Ժոաու Ֆելիքսին, Կոկեին, Յան Օբլակին և Տոմա Լեմարին խնդրել համաձայնել աշխատավարձերի կրճատման:
Լեմարն ու Օբլակն արդեն զիջումների գնացել են՝ նոր պայմանագրեր համաձայնեցնելով, իսկ մյուս ֆուտբոլիստների հետ բանակցությունները դեռ շարունակվում են՝ դրական միտումով:
























































