Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»՝ հանդիպման երկրորդ կեսում խփելով երեք գնդակ։
Փոխարինման դուրս եկած Անսու Ֆատին առանցքային ներդրում ունեցավ թիմի հաջողության մեջ․ նա ոչ միայն գոլ խփեց, այլ նաև երկու գոլային փոխանցում կատարեց:
Ֆատին դարձավ 21-րդ դարում կատալոնական գրանդի առաջին խաղացողը, ով դուրս եկավ փոխարինման և հասցրեց միաժամանակ մասնակցել երեք գոլային դրվագի: 21-րդ դարում կատալոնական թիմի ոչ մի այլ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չի գրանցել:
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» տնային խաղում ուժերը կչափի «Վիլադոլիդի» հետ: Այս խաղը կկայանա օգոստոսի 28-ին։
























































