«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը համաձայնության է հասել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։ Գործարքի արժեքը կկազմի 26 մլն եվրո։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է նաև ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ։
























































