Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ոսկե կրծքանշան է նվիրել Կազեմիրոյին։
«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպանի հրաժեշտի ասուլիսի ժամանակ Պերեսը նրան ակումբի տարբերանշանով ոսկե կրծքանշան է նվիրել՝ զարդարված ադամանդներով։
«Ես դեռ հիշում եմ, թե ինչպես ասացիր ինձ, որ ցանկանում էիր թույլ տալ խաղալ ընդամենը հինգ հանդիպում՝ քո մակարդակն ապացուցելու համար:
Եվ վերջում դու արդեն անցկացրել ես ավելի քան 300 խաղ»,- մեջբերում է մադրիդյան ակումբի նախագահին Mundo Deportivo-ն։

























































