«Բարսելոնայի» 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում: Խփած գոլերը լեհ ֆուտբոլիստը նվիրել է իր հանգուցյալ հորը.
«Ես ուրախ եմ ոչ միայն գոլերի, այլև հաղթանակի համար: Դուբլս նվիրում եմ իմ հայրիկին, ինչպես՝ միշտ եմ անում, երբ գոլ եմ խփում նոր թիմում, քանի որ գիտեմ, որ նա ինձ նայում է երկնքից:
Մենք փոձրում ենք հասկանալ իրար խաղադաշտում: Յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր անցնող շաբաթ աշխատում է մեր օգտին, քանի որ մենք սկսում ենք ավելի լավ համագործակցել: Չավին շնորհավորեց ինձ խաղից հետո: Շատ երջանիկ տարեդարձ էր: Ես շատ հպարտ եմ»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































