Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Ռեալ Սոսյեդադին»։
Հանդիպման հաշիվը 46-րդ վայրկյանին բացել է հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն այսօր նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։
Սա լեհ հարձակվողի՝ կատալոնական ակումբի կազմում պաշտոնական խաղերում խփած առաջին գոլն էր։
























































