Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
92 կգ Սերգեյ Սարգսյանը մեկնարկում 8:3 հաշվով հաղթել է թուրք մրցակցին, այնուհետև 10:0 հաշվով ջախջախել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում Սարգսյանը կգոտեմարտի մեքսիկացի ըմբիշի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը մեկնարկում 0:10 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացուցչին, Հայկ Աբրահամյանը 1:6 հաշվով պարտվել է ճապոնացի մրցակցին, իսկ Մենուա Յարիբեկյանը 8:9 հաշվով զիջել է ուկրաինացի մրցակցին