Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Գալստյանը պարտություն է կրել կիսաեզրափակիչ փուլում։ Մեր ըմբիշը 0։7 հաշվով զիջել է Շվեյցարիան ներկայացնող Սամուել Շերերին։
Այսպիսով, Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուն է լինելու։