Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտվել է Ուզբեկստանին 1։3 հաշվով։
Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը պարտվել են։
Հայաստանի հավաքականն ունի 15 միավորով և նահանջել է 3-րդ տեղ։
Կանանց Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին և 14 միավորով 7-րդ տեղում է։