Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Instagram-ի իր էջի միջոցով երկրպագուներին հայտնել է, որ մարտի 2-ին Միացյալ Նահանգներում՝ Ատլանտայում, ցուցադրական հանդիպում է անցկացնելու Գրիգոր Դիմիտրովի հետ։
Մարտի 10-ին Նադալը բարեգործական մրցաշար է անցկացնելու, որին մասնակցելու են նաև Դոմինիկ Տիմը, Դանիլ Մեդվեդևը, Ստեն Վավրինկան, Մատեո Բերետինին, Միլոշ Ռաոնիչն ու Թեյլոր Ֆրիտսը։