Արարատի ըմբշամարտի ակումբը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, որն այս պահին ղեկավարում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի բարձրագույն խորհորրդը։
Ջուլֆալակյանը, որն ըմբշամարտի մասսայականացման, զարգացման և կատարելագործման նպատակներով վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, վարպետության դաս է անցկացրել նաև Արարատի ըմբշամարտի ակումբում, պատմել է իր սպորտային հաջողությունների մասին և պատասխանել է երեխաների հարցերին։
«Մարզիկների և թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Արսեն Ջուլֆալակյանին մեզ հյուրընկալվելու և իր փորձով մեզ հետ կիսվելու համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: