Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի 44-րդ օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Անդորրային 3։1 հաշվով: Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ ոչ-ոքի են ավարտել պարտիաները։
Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Նորվեգիային 4։0 հաշվով: