Կոնֆերենցիաներ լիգայի որակավորման 2-րդ փուլում «Պոգոնը» արտագնա խաղում 0:4 հաշվով պարտվեց դանիական «Բրոնդբյուին» ու դուրս մնաց մրցաշարից:
Լեհական թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո:
Դիմակայության առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: