Ազատ ոճային ըմբիշներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել Վարշավայի միջազգային մրցաշարում։
Ավելի վաղ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել էր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։
Ազատ ոճայիններից Վարշավայում ելույթ է ունենալու նաև Արման Ավագյանը (79 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ մրցաշարին կմասնակցեն 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Կարապետ Չալյանը, 87 կգ Գևորգ Թադևոսյանը, 97 կգ Արթուր Ալեքսանյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։