Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը։
57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը, ցավոք, պարտվել է եզրափակչում ու դարձել արծաթե մեդալակիր։
Նա եզրափակիչ էր հասել 9:7 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող Իսաևի նկատմամբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Արմեն Պապիկյանը։